Young people holding a huge Armenian flag and moving through the city of Yerevan. (Shutterstock)
Freedom House invites applications for funding from locally registered non-governmental organizations and coalitions based in the Republic of Armenia that aim to advance the development of a human-centered and human rights-based approach to media work.
Supporting Files Download: Budget Notes Example | Budget Template | Project Proposal Template
«Հայաստանում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները մեդիա ոլորտում»
Դրամաշնորհ, որը կաջակցի մեդիա ոլորտում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների խթանմանը
Թողարկման ամսաթիվ: օգոստոս 19, 2024
Դիմումների վերջնաժամկետն ու լրացման կարգը՝
Freedom House-ի կողմից դիմումների ստացման վերջնաժամկետն է 2024 թ. սեպտեմբերի 15-ը, ժամը 23:59 արևելյան ստանդարտ ժամանակով (EST)։
Դրամաշնորհի բոլոր հայտերը պետք է ուղարկվեն [email protected] էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով “Grant Support to Advance Human Rights-Based Approaches to Media in Armenia”:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Freedom House-ը հրավիրում է դրամական աջակցության հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՀԿ) և կոալիցիաներին, որոնք նպատակ ունեն զարգացնել մարդակենտրոն և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումը մեդիա ոլորտում և մարդակենտրոն եղանակով անդրադառնալ հասարակական ու մարդու իրավունքների հիմնախնդիրներին:
Ապատեղեկատվությունը ոչ միայն խաթարում է երկրի ժողովրդավարական զարգացումը, այլև բացասական ազդեցություն է ունենում մարդու իրավունքների վրա։Մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումը (HRBA) ցանկացած նորության կենտրոնում դնում է մարդկանց բնորոշ բազմազանությունը և նրանց հիմնարար իրավունքները: Freedom House-ը կարծում է, որ HRBA-ն ունի պարադիգմը փոխելու ունակություն, որն ի վիճակի է էապես բարելավել լրատվամիջոցների աշխատանքի որակն ու ազդեցությունը ավելի լայն համատեքստում: Տարբեր գործողությունների միջոցով առաջարկվող ծրագրերը պետք է նպատակ ունենան բարձրացնել հայ հասարակության և/կամ մեդիա ոլորտի աշխատակիցների զգայունությունը ապատեղեկատվության՝ հասարակության տարբեր շերտերի՝ ներառյալ կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, մարգինալացված համայնքների, քաղաքացիական հասարակության և այլոց վրա բացասական ազդեցությունների նկատմամբ:
Քաղաքացիների մեծամասնության համար լրատվամիջոցները տեղեկատվության ստացման և տարածման առաջնային աղբյուրն են։ Այսպիսով, ԶԼՄ-ներն ունեն մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու հսկայական կարողություն: Այս նախաձեռնությամբ մենք ձգտում ենք նպաստել Հայաստանում բոլորի համար ավելի առողջ տեղեկատվական միջավայրի ստեղծմանը՝ առաջ բերելով նոր պատմույթներ ու նվազեցնելով բևեռացնող ապատեղեկատվությունը և խտրականությունը:
«Հայաստանում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները մեդիա ոլորտում» կծառայի հետևյալ նպատակներին՝
ա․ Ֆինանսական աջակցություն ցուցաբերել հանրային իրազեկման երկարաժամկետ արշավներին և գործողություններին, որոնք ուշադրություն կհրավիրեն ապատեղեկատվության՝ հաճախակի թիրախ հանդիսացող խոցելի և/կամ մարգինալացված խմբերի վրա ազդեցության շուրջ:
բ․ Քաղաքացիական հասարակությանն ապահովել անհրաժեշտ տեխնիկական գործիքակազմով և աջակցությամբ՝ մարդու իրավունքների վրա հիմնված մեդիա աշխատանքի ավելի արդյունավետ ջատագովություն իրականացնելու համար,
գ․ Աջակցել մարդու իրավունքների վրա հիմնված ջատագովության արշավների և վերլուծությունների իրականացման ջանքերին՝ քաղաքացիներին ավելի լավ տեղեկացված և վնասակար ազդեցությունների հանդեպ դիմակայուն դարձնելու համար:
դ. Մարդկայնացնել և ուսումնասիրել ապատեղեկատվության իրական ազդեցությունը հայ հասարակության վրա՝ միաժամանակ բարձրաձայնելով կեղծ պատմույթների թիրախների և զոհերի իրավիճակի շուրջ ըմբռնումն ու զգայունությունը:
Freedom House-ը կաջակցի մեկ տեղական կազմակերպության` 5-7 ամիս տևողությամբ ծրագրին՝ դրամաշնորհի շրջանակում տրամադրելով մինչև 15.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում։Առաջարկվող ծրագրային գործողությունները կարող են ներառել լրագրողների զգայունության բարձրացման դասընթացներ, ստեղծագործական աշխատանքի ու արվեստի բնագավառում գործողություններ, մենթորության, երկխոսության և ջատագովության գործողություններ, տեղական, տարածաշրջանային ու ազգային մակարդակներում բազմաֆորմատ մեդիա լուսաբանում: Դիմող կազմակերպություններին խորհուրդ է տրվում ներկայացնել նորարարական և ստեղծագործ ծրագրեր:
Նախագծերի առաջարկները կգնահատվեն ընտրող հանձնաժողովի կողմից, որի կազմում կլինեն ներկայացուցիչներ Freedom House-ից և հայաստանյան գործընկեր կազմակերպություններից: Նախագծերի ընտրությունից հետո, Freedom House-ի հայաստանյան թիմը սերտ համագործակցելու է ընտրված դրամաշնորհառուների հետ՝ իրենց նախաձեռնություններն իրականացնելիս։
Հայտի շրջանակում դիմումատուներին տրվում է նախագծեր մշակելու լայն հնարավորություն, սակայն հայտադիմումները նաև գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝
Արդյոք նախագիծը՝
- Բարձրացնում է իրազեկվածությունը ապատեղեկատվության և մարգինալացված խմբերի վրա դրա ազդեցության մասին,
- Մեդիա աշխատանքում ընդունում է մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում,
- Խթանում է մարդու իրավունքների վրա հիմնված լուսաբանումը,
- Ստեղծում է հասարակության բազմազանության վերաբերյալ փոխըմբռնում:
- Ապահովում է տարբեր սոցիալական և տարիքային խմբերի անհատների մասնակցությունը,
- Ապատեղեկատվության և կեղծ լուրերի ժամանակաշրջանում ամրապնդում է հասարակության վստահությունը անկախ հայկական լրատվամիջոցների նկատմամբ,
- Ներառում է Հայաստանի մարզկենտրոններն ու մարզային համայնքները:
Հաջողված նախագիծը պետք է նաև համապատասխանի հետևյալ չափանիշներին՝
- Հստակ տեսլական
Արդյո՞ք դիմումատուն հստակ է արտահայտել իրազեկման, կրթության և վստահության ամրապնդման նպատակը, թիրախային խմբերն ու նախաձեռնության գործիքները: - Նորարարություն
Արդյո՞ք դիմումատուն առաջարկում է նորարարական մոտեցումներ, այդ թվում` բովանդակության տարածում, հասարակության ներգրավում, իրազեկում կամ վստահության ձևավորում տեխնոլոգիայի օգտագործման միջոցով՝ ՀՀ-ում ապատեղեկատվության նկատմամբ դիմացկունությունը բարձրացնելու համար: - Հասարակության իրազեկում
Արդյո՞ք դիմումատուն ունի մարզային կամ տեղական ուղղվածություն, ինչպես նաև հստակ պատկերացում իր ներկա և/կամ ցանկալի լսարանի մասին, և թե ինչպես ներգրավել թիրախային լսարանին ու ծառայել նրա կարիքներին: - Ներառականություն, խտրականության դեմ պայքար և մարդու իրավունքներ
Արդյո՞ք դիմումատուն հաշվի է առնում, թե ինչպես են լրատվամիջոցներում պատկերվում քաղաքական, սոցիալական և մշակութային պատկանելիությունն ու ինքնությունը և արդյո՞ք ձևավորել է խտրականության դեմ պայքարի և ներառականության աջակցման ռազմավարություն։ Արդյո՞ք նախագիծը ներառում է մարգինալացված համայնքներին և բնակչությանը։ Արդյո՞ք նախագիծն արտահայտում է նվիրում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին և շեշտը դնում դրանց վրա։ - Կազմակերպչական զարգացվածություն և պատրաստվածություն
Արդյո՞ք դիմումը հստակ արտահայտում է առաջարկվող նախաձեռնությունն իրականացնելու կարողությունը։
ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Այս ծրագրին մասնակցելու իրավունք ունեն միայն ոչ առևտրային կազմակերպությունները, ասոցիացիաները, նախաձեռնությունները և հիմնադրամները, որոնք գրանցված են և գործում են Հայաստանի Հանրապետությունում: Անհատներն ու կառավարությունը, քվազիկառավարական կամ առևտրային գործակալություններն ու մարմինները չեն կարող դիմել ֆինանսավորման համար:
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Ծրագրի նախընտրեկի մեկնարկը հոկտեմբերի վերջ/նոյեմբերի սկիզբն է: Դրամաշնորհի տրամադրման ընտրությունը կկայացվի մինչև 2024 թ. հոկտեմբերի սկիզբը: Freedom House-ը մտադիր է ֆինանսավորել նախագծերը որոշումների կայացման, և փաստաթղթերի պատրաստման գործընթացի ավարտվելուց հետո: Փաստաթղթերի պատրաստումը սովորաբար տևում է 1-2 ամիս: Դրամաշնորհի միջոցների բաշխումը կկատարվի Freedom House֊ի և ընտրված կազմակերպությունների միջև պայմանագրի կնքումից հետո։
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
- Հայտադիմումներն ընդունվում են մինչև վերը նշված վերջնաժամկետը,
- Հայտադիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով հայերեն կամ անգլերեն՝ լրացնելով տրամադրվող Ծրագրի հայտի ձևանմուշը (Project proposal template),
- Ծրագրի բյուջեն (Budget template) և բյուջեի նշումները (Budget notes) պետք է լրացվեն տրամադրվող ձևաթղթերի մեջ մինչև վերջնաժամկետը,
- Թերի հայտադիմումները չեն դիտարկվելու։ Յուրաքանչյուր հայտ պետք է ներառի ամբողջովին լրացված ծրագրի հայտը, բյուջեն և բյուջեի նշումները։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Այս նախաձեռնությունը հանդիսանում է Freedom House֊ի ընթացիկ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի մասը։ Այս նախագիծը երկխոսության հնարավորություններ է ստեղծում քաղաքացիական հասարակության, կառավարության, քաղաքականություն մշակողների, լրագրողների և հասարակության միջև` բացահայտելու ապատեղեկատվության խնդրին անդրադառնալու և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները պաշտպանելու կառուցողական ուղիներ:
1941 թ. Էլեոնորա Ռուզվելտի և այլոց կողմից հիմնադրված Freedom House-ը Միացյալ Նահանգների շահույթ չհետապնդող, ոչ կառավարական ամենահին կազմակերպությունն է՝ նվիրված ժողովրդավարության և ազատության խթանմանն ու պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Freedom House-ն աջակցում է գլոբալ մասշտաբով ազատության տարածմանը՝ շահերի պաշտպանության գործունեության, ազատության վիճակի մշտադիտարկման և խորքային հետազոտությունների միջոցով, ինչպես նաև ամբողջ աշխարհում ժողովրդավարական բարեփոխիչներին անմիջական աջակցությամբ:
Sign up to receive the Freedom House weekly newsletter.