Skip to main content
Accessibility

STAY UP TO DATE: The Effects of the US Foreign Aid Freeze on Freedom House

  • English
  • Armenian
Freedom House Logo - Torch next to words Freedom House

Primary Navigation

  • Freedom Map
  • Countries
  • Issues
  • Perspectives
  • Policy Recommendations
Expanding Freedom and Democracy

Quicklinks

  • Perspectives Blog
  • Find A Country
  • Explore The Map
  • Events

Mega Menu

  • Reports
    • Freedom in the World
    • Freedom on the Net
    • Nations in Transit
    • Transnational Repression
    • Election Watch for the Digital Age
    • China Dissent Monitor
    • Archives
  • Our Issues
    • Countering Authoritarianism
    • Supporting Defenders for Democratic Change
    • Promoting a Global Democratic Landscape
  • Programs
    • Free Them All: The Fred Hiatt Program to Free Political Prisoners
  • Policy Recommendations
    • Testimony and Advocacy Letters
    • Strengthening US Democracy
  • Countries
  • Events
  • Perspectives Blog
  • News Releases & Statements
    • Media Center
  • About Us
    • History
    • Board and Leadership
    • Our Experts
    • Ways to Give
    • Financials
    • Careers
    • Contact Us
  • Sign Up for Updates
Protesters holding huge Armenian flag on Republic Square during a rally in Yerevan, Armenia. 22 April 2018. Editorial credit: Kacper K awecki / Shutterstock.com

Հայտադիմումներ ներկայացնելու հրավեր

Download: English Download: Armenian
Facebook Twitter Email

Ձևավորելով Դիմացկունություն Հայաստանում Ապատեղեկատվության և Կեղծ Պատմույթների նկատմամբ

File Downloads:

  • Call For Applications: Armenian | English (Word file)  
  • Budget Notes Example (Word file)  
  • Budget Template (Excel file)
  • Project Proposal Template (Word file)

Դիմումների վերջնաժամկետն ու լրացման կարգը՝

Freedom House-ի կողմից դիմումների ստացման վերջնաժամկետն է 2024 թ. մայիսի 15–ը, ժամը 23:59 արևելյան ստանդարտ ժամանակով։

Դրամաշնորհի բոլոր հայտերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվեն [email protected] էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Building Resilience to Disinformation in Armenia»։

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Freedom House-ը հրավիրում է դրամական աջակցության հայտադիմում ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՀԿ) և կոալիցիաներին, որոնք ձգտում են բարձրացնել իրազեկվածությունը ապատեղեկատվության և ժողովրդավարության վրա դրա ազդեցության մասին։ Ապատեղեկատվությունը հզոր գործիք է, ունակ ճշմարտությունը խեղաթյուրելու և հասարակությանը բևեռացնելու: Այս մարտահրավերը կարելի է հաղթահարել միայն քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով: Տարբեր գործողությունների միջոցով առաջարկվող ծրագրերը նպատակ կունենան խթանել պառակտող հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն և ձևավորել դիմացկունություն պետական և ոչ պետական հիմնական շահագրգիռ կողմերի, ներառյալ մարգինալացված համայնքների, քաղաքացիական հասարակության, լրագրողների և այլոց միջև:

«Ձևավորելով դիմացկունություն ապատեղեկատվության նկատմամբ» դրամաշնորհային ծրագրի նպատակները հետևյալն են․

1․ Ֆինանսական աջակցություն ցուցաբերել հանրային իրազեկման երկարաժամկետ արշավներին, երկխոսության միջոցառումներին, քննարկումներին և այլ գործողություններին, որոնք ուղղված կլինեն ՀՀ֊ում քաղաքացիական հասարակության, իշխանությունների, մարգինալացված համայնքների, ԶԼՄ֊ների և լայն հասարակության շրջանում ապատեղեկատվության նկատմամբ համատեղ սոցիալական դիմացկունության  և իրազեկվածության բարձրացմանը,

2․ Քաղաքացիական հասարակությանն ապահովել անհրաժեշտ տեխնիկական գործիքակազմով և աջակցությամբ՝ ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար,

3․ Ավելի լավ հասկանալ հասարակության խոցելիությունը ապատեղեկատվության նկատմամբ և ձևավորել դիմադրողականություն քաղհասարակության և ավելի լայն հանրության շրջանակում

Freedom House-ը կաջակցի ՀՀ-ում գրանցված  երկու հասարակական կազմակերպությունների` 6-12 ամիս տևողությամբ ծրագրերին՝ յուրաքանչյուր դրամաշնորհի շրջանակներում տրամադրելով մինչև 15.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում։ Նախագծերի առաջարկները կգնահատվեն ընտրող հանձնաժողովի կողմից, որի կազմում կլինեն ներկայացուցիչներ Freedom House-ից և հայաստանյան գործընկեր կազմակերպություններից: Freedom House֊ի հայաստանյան թիմը սերտ համագործակցելու է ընտրված դրամաշնորհառուների հետ իրենց նախաձեռնություններն իրականացնելիս։ Ընտրված թեկնածուները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչ 2024 թ. մայիսի 31-ը: Ծրագրերը կմեկնարկեն ընտրության արդյունքների հրապարակումից մոտավորապես 1-2 ամիս անց:

Առաջնահերթություն կտրվի այն կազմակերպություններին և նախաձեռնություններին, որոնք իրենց դիտարկում են որպես խոսքի կամ մեդիայի ազատությանն աջակցող կազմակերպություններ, ինչպես նաև թափանցիկության, հաշվետվողականության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ջատագովներ: Ինչպես նաև, առանձնահատուկ ուշադրություն կտրվի մարզային և համայնքային մակարդակի նախաձեռնություններին ու արշավներին: Ծրագրերի դիմումները պետք է արտացոլեն կազմակերպության և ջատաջովության հիմնական կարիքները և Freedom House-ի աջակցությամբ դրանք լուծելու ցանկությունը:

Հաջողված նախագծերը պետք է ունենան հետևյալ բաղադրիչները՝

  • Իրազեկել ապատեղեկատվության, դրա ծագման, տեսակների և հետևանքների մասին,
  • Խթանել քաղաքացիների անմիջական երկխոսությունը,
  • Ապահովել տարբեր սոցիալական և տարիքային խմբերի անհատների մասնակցությունը,
  • Ներառել Հայաստանի մարզկենտրոններն ու մարզային համայնքները,
  • Խթանել քաղհասարակության կազմակերպությունների, պետական և համայնքային պաշտոնյաների, անկախ լրատվամիջոցների և այլ շահառու խմբերի միջև գործընկերությունը,
  • Ամրապնդել հասարակության վստահությունը հայաստանյան անկախ լրատվամիջոցների բարձրորակ տեղեկատվության նկատմամբ՝ ի արձագանք ապատեղեկատվության և կեղծ լուրերի ժամանակաշրջանի մարտահրավերներին,
  • Նպաստել փաստերի վրա հիմնված լրագրությանը և կառուցողական կարծիքների փոխանակմանը:

Հրավերի շրջանակներում դիմումատուներին տրվում է նախագծեր մշակելու լայն հնարավորություն, սակայն հայտադիմումները նաև գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝

  • Հստակ տեսլական
    Արդյո՞ք դիմումատուն հստակ է արտահայտել իրազեկման, կրթության և վստահության ամրապնդման նպատակը, թիրախային խմբերն ու նախաձեռնության գործիքները:
  • Նորարարություն
    Արդյո՞ք դիմումատուն առաջարկում է նորարարական մոտեցումներ, այդ թվում` բովանդակության տարածում, հասարակության ներգրավում, իրազեկում կամ վստահության ձևավորում տեխնոլոգիայի օգտագործման միջոցով՝ ՀՀ-ում ապատեղեկատվության նկատմամբ դիմացկունությունը բարձրացնելու համար:
  • Գործընկերություն և ներգրավվածություն
    Նախատեսու՞մ է արդյոք դիմումատուն ռազմավարական գործընկերություն զարգացնել ոլորտային և շահագրգիռ խմբերի՝ ներառյալ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների հարցերով զբաղվող համայնքի, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ:
  • Հասարակության իրազեկում
    Արդյո՞ք դիմումատուն ունի մարզային կամ տեղական ուղղվածություն, ինչպես նաև հստակ պատկերացում իր ներկա և/կամ ցանկալի լսարանի մասին, և թե ինչպես ներգրավել թիրախային լսարանին ու ծառայել նրա կարիքներին:
  • Ներառականություն, խտրականության դեմ պայքար և մարդու իրավունքներ
    Արդյո՞ք դիմումատուն հաշվի է առնում, թե ինչպես են լրատվամիջոցներում պատկերվում քաղաքական, սոցիալական և մշակութային պատկանելիությունն ու ինքնությունը և արդյո՞ք ձևավորել է խտրականության դեմ պայքարի և ներառականության աջակցման ռազմավարություն։ Արդյո՞ք նախագիծը ներառում է մարգինալացված համայնքներին և բնակչությանը։ Արդյո՞ք նախագիծն արտահայտում է նվիրում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին և շեշտը դնում սրանց վրա։
  • Կազմակերպչական զարգացվածություն և պատրաստվածություն
    Արդյո՞ք դիմումը հստակ արտահայտում է առաջարկվող նախաձեռնությունն իրականացնելու կարողությունը։

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Այս ծրագրին մասնակցելու իրավունք ունեն միայն ոչ առևտրային կազմակերպությունները, ասոցիացիաները, նախաձեռնությունները և հիմնադրամները, որոնք գրանցված են և գործում են Հայաստանի Հանրապետությունում: Անհատներն ու կառավարությունը, քվազիկառավարական կամ առևտրային գործակալություններն ու մարմինները չեն կարող դիմել ֆինանսավորման համար:

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Դրամաշնորհի տրամադրման ընտրությունը կկայացվի մինչև 2024 թ. մայիս ամսվա վերջը։ Freedom House-ը մտադիր է ֆինանսավորել նախագծերը որոշումների կայացման, և փաստաթղթերի պատրաստման գործընթացն ավարտելուց հետո:

Դրամաշնորհի միջոցների բաշխումը կկատարվի Freedom House֊ի հետ պայմանագրի կնքումից հետո։
 

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

  • Հայտադիմումներն ընդունվում են մինչև վերը նշված վերջնաժամկետը,
  • Հայտադիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով հայերեն կամ անգլերեն՝ համաձայն տրամադրվող հայտադիմումի ձևի (Project Proposal template),
  • Ծրագրի բյուջեն (Budget template) և բյուջեի նշումները (Budget notes) պետք է ուղարկվեն օգտագործելով տրամադրված ձևաթղթերը մինչև վերջնաժամկետը,
  • Թերի հայտադիմումները չեն դիտարկվելու։ Յուրաքանչյուր հայտ պետք է ներառի ամբողջովին լրացված հայտադիմումի ձևը, բյուջեն և բյուջեի նշումները։

 

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Այս նախաձեռնությունը հանդիսանում է Freedom House֊ի ընթացիկ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի մասը։ Այս նախագիծը երկխոսության հնարավորություններ է ստեղծում քաղաքացիական հասարակության, կառավարության, քաղաքականություն մշակողների, լրագրողների և հասարակության միջև` բացահայտելու ապատեղեկատվության խնդրին անդրադառնալու և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները պաշտպանելու կառուցողական ուղիներ:

1941 թ.Էլեոնորա Ռուզվելտի և այլոց կողմից հիմնադրված Freedom House-ը Միացյալ Նահանգների շահույթ չհետապնդող, ոչ կառավարական ամենահին կազմակերպությունն է՝ նվիրված ժողովրդավարության և ազատության խթանմանն ու պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Freedom House-ն աջակցում է գլոբալ մասշտաբով ազատության տարածմանը՝ շահերի պաշտպանության գործունեության, ազատության վիճակի մշտադիտարկման և խորքային հետազոտությունների միջոցով, ինչպես նաև ամբողջ աշխարհում ժողովրդավարական բարեփոխիչներին անմիջական աջակցությամբ:

 

Students gather in Dhaka, Bangladesh to protest the police and the ruling party, the Awami League.
Freedom House Needs Your Support

Freedom House’s work was severely impacted by the US freeze on foreign aid earlier this year. Thanks to supporters like you, our efforts to expand and defend freedom continue. We need your support today to help sustain our work in 2026 and beyond. Donate now.

Be the first to know what's happening.

Join the Freedom House weekly newsletter

Բաժանորդագրվել

Footer Main Menu

  • Our Issues
  • Countries
  • Policy Recommendations
  • Explore the Map
  • Donate
  • News & Perspectives
  • Reports
  • Events
  • About
  • Careers

Address

1850 M St. NW Floor 11
Washington, DC 20036

(202) 296-5101

General Inquiries

[email protected]

Press & Media

[email protected]

Footer Social Menu

Follow

  • Facebook
  • Twitter
  • Instagram
  • Threads

Footer

  • Site Map
  • Contact Us
  • Manage Subscriptions
  • Privacy Policy
  • Content Permissions
  • Disclosure Statements
@2025 FreedomHouse