Call for Policy Briefs
Քաղաքականության համառոտագրերի դիմումների կանչ
Հետազոտողների կանչ
Freedom House-ը փնտրում է հետազոտողի՝ Հայաստանում ԶԼՄ-ների վրա Արհեստական բանականության (Al) ազդեցության շուրջ փորձագիտական տեսակետ ձեռք բերելու և քաղաքականության լավ մտածված համառոտագիր (policy paper) մշակելու համար: Հաշվի առնելով «Արհեստական բանականության ռեպրեսիվ ուժը» վերտառությամբ Freedom House-ի զեկույցի արդյունքները` հետազոտողները կարող են առաջարկել Արհեստական բանակության և ԶԼՄ փոխներգործության վերաբերյալ թեմաներ: Քաղաքականության համառոտագիրը կարող է անդրադառնալ Al-ի դերին ապատեղեկատվության տարածման գործընթացներում, Al-ի կողմից լրատվամիջոցների փոխակերպման խնդրին և Al-ի ազդեցությանը տեղեկատվական միջավայրի վրա, ի թիվս այլ թեմաների: Freedom House-ը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի քաղաքականության համառոտագրի պատրաստման ընթացքում: Քաղաքականության համառոտագիրը կհրապարակվի Freedom House-ի կողմից և կտեղադրվի կազմակերպության կայքում:
Քաղաքականության համառոտագիրը պետք է ուսումնասիրի Al-ի վերափոխիչ ուժը, դրա ազդեցությունը ԶԼՄ-ների և ապատեղեկատվության վրա Հայաստանում և տրամադրի քաղաքականության մշակման գործնական առաջարկություններ, թե ինչպես կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և միջազգային հանրությունը ապատեղեկատվության դեմ պայքարում ներգրավեն և կարգավորեն Al-ը` ապահովելով քաղաքացիական ազատությունները, արտահայտվելու ազատությունը և գաղտնիության իրավունքները: Քաղաքականության համառոտագիրը կհրապարակվի անգլերեն և հայերեն լեզուներով։ Համառոտագիրը միտված է խթանելու ՔՀԿ և կառավարության կարողությունները՝ փաստահեն քաղաքականություն մշակելու համար:
Ընթացակարգ
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել նախընտրած թեմայի շուրջ համառոտագրի նախագիծը (synopsys), ինքնակենսագրականը (CV) և դիմողի կողմից նախկինում կատարված վերլուծության չխմբագրված գրավոր նմուշ անգլերեն լեզվով (800 բառից ոչ ավելի) [email protected] էլ. հասցեին մինչև մարտի 18, 2024 թ.` նամակի վերնագիրը (subject line) նշելով Armenia policy brief:
Վերլուծության իրականացման և վերջնական տեսքի բերելու համար առաջարկվող ժամանակացույցն է՝ ապրիլ-հունիս, 2024 թ: Քաղաքականության ամփոփագիրը պետք է պատրաստվի անգլերեն լեզվով և չպետք է գերազանցի 7-10 էջը (3000-3500 բառ): Ընտրված հետազոտողին կառաջարկվի իր թեմատիկ վերլուծության առաջին նախագիծը հանձնել մարտ մայիս ընթացքում 2024 թ., իսկ մեկնաբանություններից հետո վերախմբագրած վերջնական նախագիծը` մինչև հունիս ամսվա ավարտը, 2024 թ.:
Վերլուծությունը կհրապարակվի Freedom House-ի կողմից՝ նշելով հետազոտության հեղինակի անունը և կազմակերպությունը: Յուրաքանչյուր հետազոտողի համար նախատեսված հոնորարն է՝ $600: Ընտրող հանձնաժողովը կիրականացնի հայտերի մանրամասն գնահատում, որի հիման վրա կընտրվի լավագույն քաղաքականության համառոտագրի նախագիծը և հետազոտողը: Հետազոտողը կտեղեկացվի որոշման մասին մինչ մարտի 27, 2024 թ.: Հոնորարների բաշխումը տեղի կունենա Freedom House-ի հետ համաձայնագրի կնքումից հետո:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Այս նախաձեռնությունը հանդիսանում է Freedom House֊ի ընթացիկ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի մասը։ Այս նախագիծը երկխոսության հնարավորություններ է ստեղծում քաղաքացիական հասարակության, կառավարության, քաղաքականություն մշակողների, լրագրողների և հասարակության միջև` բացահայտելու ապատեղեկատվության խնդրին անդրադառնալու և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները պաշտպանելու կառուցողական ուղիներ:
1941 թ. Էլեոնորա Ռուզվելտի և այլոց կողմից հիմնադրված Freedom House-ը Միացյալ Նահանգների շահույթ չհետապնդող, ոչ կառավարական ամենահին կազմակերպությունն է՝ նվիրված ժողովրդավարության և ազատության խթանմանն ու պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Freedom House-ն աջակցում է գլոբալ մասշտաբով ազատության տարածմանը՝ շահերի պաշտպանության գործունեության, ազատության վիճակի մշտադիտարկման և խորքային հետազոտությունների միջոցով, ինչպես նաև ամբողջ աշխարհում ժողովրդավարական բարեփոխիչներին անմիջական աջակցությամբ:
Sign up to receive the Freedom House weekly newsletter.